Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա

«Մենք ողջունում ենք Երևանիև Բաքվի  փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունում ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց բանաձևով փոխանակելուն, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, որոնք կնքվել են 2020-2022 թվականներին»,- այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի ժամկետներին, ապա Զախարովան նշեց, որ այն պետք է որոշեն կողմերը:

«Մենք  պատրաստ ենք շարունակել աջակցել մեր  գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։ Նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասաց Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published.