Պրահայում կատարվածի կապակցությամբ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել

Պրահայում կատարվածի կապակցությամբ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել

Հայաստանի ԱԳ նախարար արարտ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Չեխիայի մայրաքաղաքում տեղի ունեցած սպանությունների կապակցությամբ։

«Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ շաբաթ օրը Չեխիայում հայտարարվել է սգո օր՝ Պրահայի համալսարանում զինված անձի կողմից 14 մարդու սպանության կապակցությամբ։ Կրակոցների հետևանքով ևս 25 մարդ վնասվածքներ է ստացել, որից տասի վիճակը ծանր է։

Ոստիկանությունը հայտնել է, որ զինված անձը, որին չեզոքացրել են,  համալսարանի 24-ամյա ուսանող է,  նախկինում քրեական անցյալ չի ունեցել, թեև հայտնաբերվել է զենքի և զինամթերքի հսկայական զինանոց:

Մինչ կրակոցները ոստիկանությունը հաղորդում էր ստացել այն մասին, որ կասկածյալը, ենթադրաբար, մեկնում է Պրահա՝ ինքնասպանության մտադրությամբ: Կարճ ժամանակ անց տղամարդու հորը մահացած են հայտնաբերել։

Leave a Reply

Your email address will not be published.