Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար։

 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Աշոցքի (բուք է), Ամասիայի (բուք է), Անիի (բուք է), Արագածի տարածաշրջաններում, Ապարան, Թալին (բուք է), Հրազդան, Գյումրի, Ջերմուկ քաղաքներում, Ախուրյան գյուղում տեղում է ձյուն։

 

ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Reply

Your email address will not be published.