«Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը. Չալաբյան

«Հայաքվեի» 2-րդ փուլին անցնելուց առաջ պետք է վիճարկենք «Հանրաքվեի» մասին օրենքը. Չալաբյան

««Հայաքվեի» երկրորդ փուլի հետ կապված գոյություն ունի մի առանցքային խոչընդոտ՝  «Հանրաքվեի» մասին օրենքի առերևույթ  հակասահմանադրական բնույթը»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածն է կարգավորում քաղաքացիական  նախաձեռնությամբ  հանրաքվե հրավիրելու հնարավորությունը. նախատեսում է կոնկրետ խնդրի շուրջ 300 հազար քաղաքացիների ստորագրություն  հանրաքվե հրավիրելու պահանջով ԿԸՀ դիմելու համար։ Այդ դեպքում, ԿԸՀ-ն   վավերացնելով այդ ստորագրությունների  ճշմարտացիությունը, օրենքի ուժով պետք է հրավիրի հանրավքե։

«Հանրավքեի» մասին օրենքը,  որն ուժի մեջ է մտել 2018-ի մարտին,  Չալաբյանի խոսքով, իրենց տեսանկյունից, բազմաթիվ ապօրինի և հակասահմանադրական խոչընդոտներ է  ստեղծել այդ իրավունքի իրացման համար. պարտադրում է ստորագրահավաքը տեղի ունենա  ՏԻՄ տարածքում, աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, ՏԻՄ աշխատակցի անմիջական մասնակցությամբ։

«Առաջին փուլով անցել ենք ու տեսել, որ այդ սահմանափակումները տաս անգամ սահմանափակում է մեր հնարավորությունը  գործընթացի մեջ քաղաքացիներին ներգրավելու  համար։

Եկել ենք այն եզրակացության, որ սկզբում պետք է վիճարկենք այս օրենքի սահմանադրականությունը։ Պատրաստվում ենք՝  կամ մեր փաստարկների հիման վրա օրենքը փոխվի Ազգային ժողովում,  կամ եթե դա տեղի չունենա, դրա հավականությունը մեծ է, քանի որ այս ԱԺ-ն որևէ խելամիտ  փաստարկի ունկնդիր չի լինում,  դիմել Սահմանադրական դատարան՝ փոխելու օրենքը։

Այսինքն, երկրորդ փուլի  գնալուց առաջ միջանկյալ խնդիր է առաջանում, որպեսզի կարողանանք երկրորդ փուլի հաջողության շանսերը բարձրացնել»,- ասաց Ա. Չալաբյանը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականցնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

Քայլեր
1. Նախաձեռնվում է ստորագրահավաք՝ նախատեսված Սահմանադրությամբ և Հանրաքվեի մասին օրենքով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է ստորագրահավաքի անցկացման 60-օրյա ժամանակահատվածը:
2. Երբ հավաքվի 50 հազար ստորագրություն,օրինագիծը պարտադիր մտնում է ԱԺ օրակարգ և դրվում քվեարկության:
3. Եթե ազգային ժողովը անտեսի ժողովրդի կամքը և մերժի նախագիծը, ապա ևս 300 հազար ստորագրություն կհավաքվի,և այս նախագիծը կդրվի հանրաքվեի:
Հանրաքվեով բավարար ձայներ ստանալու դեպքում նախագիծը անմիջապես հրապարակվում ու դառնում է օրենք: Հետագայում այն կարող է փոխվել ՄԻԱՅՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ:

Առաջին փուլով Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի ստորագրել է՝ պահանջելով  քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։ Սակայն դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, 7-ն ընդդեմ 3-ի ձայների հարաբերակցությամբ, բացասական եզրակացություն է  հայտնել «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագծի վերաբերյալ։ Դեկտեմբերի 5-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն։

 

Leave a Reply

Your email address will not be published.