2023թ․ հւնվարի-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,4 տոկոս:
Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով, 2023-ի 11 ամիսներին արդյունաբերությունն աճել է 2,1 տոկոսով (մոյեմբերին՝ 23.8 տոկոս), շինարարությունը աճել է 15,6 տոկոսով (նոյեմբերին՝ 11,4 տոկոս), առեւտուրը՝ 24,3 տոկոսով (նոյեմբերին՝ 32,1 տոկոս), ծառայությունների ոլորտը՝ 11,1 տոկոսով (նոյեմբերին 2,4 տոկոս):
Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 41 տոկոսով (նոյեմբերին 25 տոկոս), իսկ արտահանումը՝ 44,7 տոկոսով (նոյեմբերի 85,7 տոկոս):
Արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 42,4 տոկոս (նոյեմբերին՝ 48,2 տոկոս):
2023-ի 11 ամիսների արդյունքում գնաճը կազմել է 2,2 տոկոս, իսկ նոյեմբերին գրանցվել է 0,5 տոկոս գնանկում: