Արգելափակումից դուրս է բերվել 85 ավտոմեքենա

Արգելափակումից դուրս է բերվել 85 ավտոմեքենա

Դետեմբերի 25-ին, ժամը 22։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Նորաշեն և Ծաղկահովիտ-Ծիլքար հատվածում հրշեջ-փրկարարական ջոկատը շրջայց իրականացնելիս նկատել է, որ Ծիլքար-Լեռնապար ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակվել է․ կան խցանված ավտոմեքենաներ։

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել մոտ 85 ավտոմեքենա և մոտ 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Leave a Reply

Your email address will not be published.