ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև․ նշել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ պատասխանելով «Լուրեր»-ի այն հարցին` արդյոք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև քննարկումներ տեղի ունեցել են։
«Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձևաչափով»,-ասել է նա: