Թուրքիայի իշխանությունները հայտնել են երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ գրանցվել են ժամը 12.34-ին Յեշիլյուրտի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 17,3 կմ խորության վրա։