2023 թվականը դժվար տարի էր․ Արարատ Միրզոյան

2023 թվականը դժվար տարի էր․ Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հրապարակել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

 

«2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:

 

Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար ձեռքբերումների տարի, հաջող տարի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.