Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են պաշտոններից

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են պաշտոններից

Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

 

Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից ու հայտարարել, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը։

Leave a Reply

Your email address will not be published.