Արդարադատության նախարարը պարզաբանել է, թե ինչու էր պետք վավերացնել Հռոմի ստատուտը

Արդարադատության նախարարը պարզաբանել է, թե ինչու էր պետք վավերացնել Հռոմի ստատուտը

Հռոմի ստատուտի վավերացումից հետո անհրաժեշտ է դրան համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող մամուլի ասուլիսում։

 

«Վավերացումից հետո ամենակարեւոր գործընթացը իրավական եւ նորմատիվ ակտերի ընդունումն է կամ գործող օրենքները փոխելը։ Այդ նպատակով ուսումնասիրվել է այլ երկրների փորձը, օրինակ՝ Վրաստանինը»,- նշել է նախարարը։

 

Նրա խոսքով՝ գործընթացն իրականանալու է միջազգային փորձագետների հետ սերտ համագործակցությամբ։ Պատասխանելով հարցին, թե ինչպես դա կօգնի անցյալ ռազմական հանցագործությունների բացահայտմանը, Մինասյանը նշել է, որ դա թույլ կտա ներգրավելմիջազգային դատախազների եւ քննիչների, եւ այդ կերպ Հայաստանը գործընթացին կներգրավի միջազգային քննչական եւ իրավական ատյանների աշխատանքում։

Leave a Reply

Your email address will not be published.