Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:
«Այն, ինչը պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ստացվում է, որ դուք համաձայն չեք Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի հայտռարարությունների հետ, դեսպանը կրկնեց իր խոսքը. «Այն, ինչը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում կլինի, մեզ համար ընդունելի չէ»: