Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Հնդկաստանն առևտրային հարաբերությունները զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել զարգացնել երկու երկրների առևտրային և արդյունաբերական հարաբերությունները:

Այդ մասին հայտնել է նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ․ «Հնդկաստանի և Հայաստանի առևտրային և արդյունաբերական հարաբերությունները զարգացնելուն և դրան ուղղված կոնկրետ քայլերի վերաբերյալ պայմանավորվածություն եմ ձեռք բերել Հնդկաստանի Առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ «Կենսունակ Գուջարաթ» -ի շրջանակում կայացած ծանոթության ընթացքում»,-գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.