Պետերբուրգի Պուշկինի շրջանի Շուշարի բնակավայրում, պահեստների համալիրում հրդեհ է բռնկվել, այրվում է 50 հազար քառակուսի մետր տարածք, տեղեկացրել է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ին։
Նշվել է, որ մարդիկ տարհանվել են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հրդեհի պատճառի մասին չի տեղեկացվում։ Կատարվում են հրշիջման աշխատանքներ։