Երևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել, այդ թվում՝ հղի և երեխաներ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Երևանում շմոլ գազից ընտանիք է թունավորվել, այդ թվում՝ հղի և երեխաներ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

 

Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա և 2 կին, գրում է shamshyan.com-ը։

 

Պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ՝ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն, կանանց տվյալները պարզվում են:

 

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Էրեբունու բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

 

Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 56-ամյա Նուրիկ Մ.-ն, 34-ամյա Ենոք Ս.-ն և 35-ամյա Հարություն Ս.-ն:

 

Ոստիկանները պարզել են, որ բոլորը մի ընտանիքի անդամներ են, և տեղափոխվածներից մեկը հղի է։ Նրանց տեղափոխել են իրենց տնից՝ գազի արտահոսքից թունավորումով:

Leave a Reply

Your email address will not be published.