«Մայր Հայաստան». Ոստիկանությունում Նարինե Հայրապետյանին ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել

«Մայր Հայաստան». Ոստիկանությունում Նարինե Հայրապետյանին ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել

«Մայր Հայաստան» շարժումը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն են տարածել խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի (Նարե Սոսե)՝ Հայաստանից հեռանալու պատճառների մասին.

 

«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանից իր հեռանալու մասին: Նա բացատրել է, որ այդ քայլին դիմել է ոստիկանական համակարգի բռնաճնշումներից խուսափելու համար: Ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ ցուցմունք գրել՝ այլապես սպառնալով կեղծ մատնության մեղադրանք առաջադրել:

 

Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանական համակարգի այդ գործելակերպը, ինչը հանգեցրել է Հայրապետյանի՝ Հայաստանից հեռանալուն:

 

Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով փորձում է պահել իր իշխանությունը՝ սպասարկելով մեր թշնամիների թելադրած օրակարգը:

 

Մենք կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր շրջանակներին արձագանքել այս միջադեպին:

 

Մենք կոչ ենք անում նաև մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր շրջանակներին համախմբվել ու հասնել ամբողջական իշխանափոխության, ինչը ՀՀ անվտանգության ու գոյության ապահովման թիվ մեկ երաշխիքն է»։

Leave a Reply

Your email address will not be published.