Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի, նաև չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,- նշել է նա:
Կոստանյանն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է անկեղծորեն հետաքրքրված լինել հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ու խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ:
«Գիտեք, հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ այդմ, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- հավելել է ԱԳ փոխնախարարը։