Քաղաքապետարանը չուներ համապատասխան ռեսուրսներ

Քաղաքապետարանը չուներ համապատասխան ռեսուրսներ

Երևանի քաղաքապետը ձնամաքրման վատ աշխատանքի մեջ մեղադրել է քաղաքային հասարակությանը եւ տնտեսվարողներին:
«Իհարկե, ամենաշատ ձյունը Ֆեյսբուքում է տեղացել։ Մեր խնդիրը բակերի մաքրումն է, իսկ մայթերի մաքրումը տնտեսվարող սուբյեկտների պարտականությունն է։ Բայց մասնավոր հատվածի կողմից մեծ ակտիվություն չեմ տեսել»,- երկուշաբթի օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Եկեք նայենք ճշմարտության աչքերին. պատասխանատվությունն ուրիշի վրա գցելով` ձնակույտերը քաղաքի փողոցներից չեն վերանա: Հունվարյան ձյան տեղումների հետ կապված իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ քաղաքապետարանը չուներ եղանակային պայմանները արդյունավետ հաղթահարելու ծրագիր և համապատասխան ռեսուրսներ։
Սրա մասին պետք է խոսել, այլ ոչ թե տնտեսվարողներին ու քաղաքացիներին մեղադրել բոլոր մեղքերի մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.