Բանկերում դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին մնացել է նույնը

Բանկերում դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին մնացել է նույնը

ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 30-ի ժամը 09:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.44 դրամ, ինչը նախորդ օրվա համեմատ արժևորվել է 0.34 դրամով։ Բացի դոլարից արժևորվել է նաև եվրոն, իսկ ռուբլու արժեքը չի փոխվել։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.67 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 441 դրամ, առավելագույնը՝ 446։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.39 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.59 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.45դրամ, վաճառքը` 4.55 դրամ։

Leave a Reply

Your email address will not be published.