Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալմաթի

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ալմաթի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին  հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ալմաթիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը:

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի վայր, որտեղ նրան դիմավորել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:

ՀՀ Վարչապետն Ալմաթիում այսօր կնախագահի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:

Leave a Reply

Your email address will not be published.