Սարքավորումներ ձեռք բերելու համար Երևանի բժշկական կենտրոնին կհատկացվի 300 մլն դրամ

Սարքավորումներ ձեռք բերելու համար Երևանի բժշկական կենտրոնին կհատկացվի 300 մլն դրամ

Երեւանի բժշկական կենտրոնին առաջարկվում է հատկացնել 300 մլն դրամ։ Այս մասին փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետարանի ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը։

Նրա խոսքով, միջոցները նախատեսվում է ծախսել անգիոգրաֆիկ սարքավորումների ձեռքբերման վրա։

«Սարքավորումը ձեռք է բերվել մրցույթով (ոչ թե մեկ անձից): Այն կառաքվի մասնավոր ընկերության հետ պայմանագիր կնքելուց հետո 60 օրվա ընթացքում»,- նշեց նա։

Leave a Reply

Your email address will not be published.