Երեւանի ավագանին, այսօր՝ փետրվարի 13-ին, գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում 16 հարց, որոնցից 10 հարցը չզեկուցվող է:
Չզեկուցվող հարցերի շարքում են հողամասի նշանակությունը փոխելուն վերաբերող հարցեր:
Օրակարգում են Երեւանի որոշ փողոցների անվանակոչությանը վերաբերող հարցեր:
Օրակարգում է նաեւ աղմկահարույց նախագիծը՝ տրանսպորտի թանկացման մասին: Սակայն, ամենայն հավանականությամբ, այն կհանվի օրակարգից, քանի որ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: