Պեսկով. Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կշարունակվի

Պեսկով. Ռուսաստանը հուսով է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացը կշարունակվի

 

Ռուսաստանը հույս ունի, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ հաղորդմամբ, թշնամու կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում։

Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են՝ «արդյոք այս միջադեպը վտանգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը»։

«Անկասկած, սա տագնապալի լուր է, որ գալիս է շփման գծից։ Կոչ ենք անում երկու կողմերին ցուցաբերել զսպվածություն և ամեն կերպ խուսափել ցանկացած gործողությունից, որը մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր կհետևենք։

Նման միջադեպերը նվազագույնը չեն նպաստում այս գործընթացի առաջխաղացմանը, բանակցային գործընթացին կամ խաղաղության պայմանագրի ստորագրման մոտենալուն։ Բայց մենք հույս ունենք, որ այս գործընթացը կշարունակվի»,- նշել է Պեսկովը։

Leave a Reply

Your email address will not be published.