Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը։ Իսկ այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե հարցը ծագել է 2021 թվականի մայիսի, նոյեմբերի, 2022 թ. սեպտեմբերի իրադարձություններից հետո։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այդ հարցը ծագել է այն համատեքստում, երբ ՀԱՊԿ-ն առաքելություն է գործուղել ՀՀ, և այդ գործողությունների, ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ իրադրության գնահատական.
«Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերնրեը հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչն առաջացրել է այս իրավիճակը»։