Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Միանշանակ պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»,- ասաց նա։
ԱԺ նախագահը, սակայն, նշեց, թե պետք չէ շտապել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ։
Սիմոնյանն ասաց նաև, թե ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է։