Ֆիդանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ֆիդանը և Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անթալիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Կովկասում, Սև ծովի տարածաշրջանում և Սիրիայում: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում:

 

«Օրակարգում շատ հարցեր կան, բացի երկկողմ համագործակցությունից, քննարկել ենք նաև տարածաշրջանային խնդիրներ։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, քննարկեցինք նաև տարբեր խողովակներով ընթացող գործընթացները՝ կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես անհրաժեշտ է քննարկել մի շարք հարցեր, դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման։ Մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային», – ասել է Ֆիդանը Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:

Leave a Reply

Your email address will not be published.