Փաշինյանի առաջարկությամբ՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

Փաշինյանի առաջարկությամբ՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գևորգ Պապոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Գևորգ ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»,- նշված է հրամանագրում :

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին տեղի էր ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ընթացքում վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտարարել էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարականի մասին։

Leave a Reply

Your email address will not be published.