Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Կիմ Չեն Ընը ցանկանում է ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերընտրվելու առիթով։  հետ նոր դարաշրջան կբացի երկկողմ հարաբերություններում։ Այդ մասին ասվում է շնորհավորական հեռագրում, որը Կիմ Չեն Ընն ուղարկել է Վլադիմիր Պուտինին։

«Ես ամուր կսեղմեմ ձեր ձեռքը, և մենք դարաշրջանի պահանջներին համահունչ՝ նոր շրջադարձ կապահովենք կորեա-ռուսական բարեկամական հարաբերություններում, որոնք ունեն վաղեմի պատմական արմատներ և ավանդույթներ։ Միասին վճռականորեն կառաջնորդենք ուժեղ պետությունների կառուցումը, ինչին ձգտում են մեր երկրների ժողովուրդները»,- Կիմ Չեն Ընի շնորհավորական ուղերձի տեքստն է մեջբերել Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published.