Զախարովա. Ռուսաստանի ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը

Զախարովա. Ռուսաստանի ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը

Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները պահանջում են հստակեցում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ «Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը  մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և  տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ Արմենիա բանկի։ Այժմ Միր քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։

«Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը, ինչպես նաև կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան։

Leave a Reply

Your email address will not be published.