Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել դատախազությունում

Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել դատախազությունում

Գլխավոր դատախազության տարածած հղորդագրությունից տեղեկանում ենք․

 

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

 

Ֆիլիանա Բելլույանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

 

Դավիթ Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

 

Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:

 

Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Աբգար Առաքելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Մելիքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Արսեն Կոստանյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2024 թվականի մարտի 22-ից:

 

Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հրաչյա Ասատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

 

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Բարսեղյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Արմեն Միքայելյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

Գալուստ Ղազարյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

Էդուարդ Անդրեասյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

 

Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Գոհար Ադոնցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Կարեն Կարապետյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Ալիկ Գրիգորյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

 

Թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

Դավիթ Նավասարդյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն բաժնի դատախազի պաշտոնից:

Արկադի Մկրտչյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի ավագ դատախազի պաշտոնից:

Վարդան Վարդանյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին»:

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.