Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել. քննարկել են միայն Տիխանովսկայայի անդրադարձը Հայաստանին. ԱԺ նախագահի խոսնակ

Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել. քննարկել են միայն Տիխանովսկայայի անդրադարձը Հայաստանին. ԱԺ նախագահի խոսնակ

Պաշտոնական հանդիպում Տիխանովսկայայի հետ չի եղել: Միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է Տիխանովսկայայի վեհաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթի անդրադարձը Հայաստանի Հանրապետության իրավիճակին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանը դրական կերպով ներկայացնելու համար և, օգտվելով առիթից, նա ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և դրա կապը աշխարհքաղաքական այլ իրադարձությունների հետ: Ինչ վերաբերում է Յարոսլավ Նովիկովին քաղաքական ապաստարան տալուն կամ առհասարակ այդ հարցի քննարկմանը՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ընդհանրապես չի քննարկվել:, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելի Ղուլյանը։

 

Հիշեցնենք՝ Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ  Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:  Նշվել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում։

Նելլի Ղուլյանը նշեց, որ նման բան չի քննարկվել։

Leave a Reply

Your email address will not be published.