Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
«Նրան հիմա տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը և կպատրաստենք համապատասխան բողոք»,-ասել է փաստաբանը։
Բաբայանը հայտնեց, որ իրենք նաեւ այլընտրանքային խափանման միջոցների մասին. «Նույնիսկ եթե համարենք, որ հանցագործությունը նման է խուլիգանության, այլընտրանքային խափանման միջոցներ կան, դատարանը նույնիսկ չքննարկեց այդ հարցը»։