ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի առջեւ այսօր առավոտից քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում՝ ի հիշատակ Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլլ»-ում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Քաղաքացիները նաեւ մոմեր են վառում եւ խաղալիքներ դնում ծաղիկների մոտ՝ ի հիշատակ ահաբեկչության զոհ դարձած երեխաների, որոնց թիվը վերջին տվյալներով 3-ն է:
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցում ոչ միայն Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները, այլեւ Հայաստանի քաղաքացիներ, քաղաքական գործիչներ:
Հիշեցնենք, որ վերջին տվյալով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 93 մարդ: ԱԴԾ-ն հաղորդել է, ահաբեկչության մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի սահմանի մոտ: Ըստ ԱԴԾ տվյալների, նրանք մանարամասն ծրագրել էին ինչպես ահաբեկչությունը, այնպես էլ իրենց փախուստը, եւ պատրաստվում էին հատել Ուկրաինայի սահմանը: