ԵԿՄ տարբերանշանով մեքենան Նոյեմբերյանում մարդկանց վրա քշելու հետևանքով քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին՝ այս պահին միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել չեն կարող։
Նոյեմբերյան են բերվել բազմաթիվ կարմիրբերետավորներ։
«Հարց եմ տալիս, լա՞վ եք զգում ձեզ»,-ոստիկաններին հարց ուղղեց Նոյեմբերյան հասած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հորդորեց՝ որևէ ինքագործունեություն տեղի չունենա։
«Ով կգա գոռալով, ճչալով ինչ-որ բան կասի, ուրեմն նա այս գործընթացը խանգարող մարդ է, որը կա չունի շարժման հետ։ Տեսեք, ով շատ գոռաց, ճչաց, ուրեմն ներդրված մարդ է։ Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես»,-ընդգծեց նա։
Արձագանքելով ոստիկանների այն հայտարարությանը, թե ապօրինի գործողություն է իրականացվում, Բագրատ Սրբազանն ասաց՝ անօրինականը ձեր ղեկավարի գործողություններն են։
Նա հորդորեց հավաքվածներին իջնել եկեղեցու բակ՝ քննարկելու խորհուրդ կազմելու վերաբերյալ հարցերը։