Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից

Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից

«Հայաստանի, հայոց պետականության վճռորոշ ժամն է։ Ի լուր բոլոր հուդաների. գնացեք, հարցրեք այս մարդկանց՝ գործի՞ք են, գործակա՞լ են, պրոոռուսկան պրոե՞կտ են, թե՞ պարզ ուզում են ապրել իրենց տանը խաղաղ, հանգիստ, արժանապաիվ ու իրենց հաղթանակով»,- այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը նշեց. «Այո, հոգևորականությունը պաշտպանում է  իր ժողովրդի շահերը, դժբախատաբար, իր սեփական կառավարությունից ու պետությունից»։

Խոսելով նախօրեին զինվորականների այցի մասին, Սրբազանն ասաց. «Տեղի պայմանագրային ծառայողներ էին, այստեղի հողի ու ջրի մարդիկ էին։ Ասում են՝ չղջացել են դրա համար։ Դա զղջում չեմ համարում, համարում եմ անդրադարձ։

Պետք չի զինվորականությունը, որը կոչված է սահմանը պահպանելու, պաշտպանելու, իրենց բնութագրմամբ, քաղաքականության պրոցեսների մասնակցեն։

Երեխաները, կանայք քաղաքական պրոցես՞ են մասնակցում։ Այսքան ժողովուրդ աջից ու ձախից եկած, քաղաքական պրոցեսի՞ է մասնակցում։

Ոչ, ճշմարտության դատին են մասնակցում։ ՊՆ-ն կարծես միայն հայտարարությունների կետ լինի, ուրիշ ոչ մի բան անելու։

Այդ տղաների մասնակցությունը մենք ընդունում ենք որպես հուզական արտահայտություն, դրսևորում, որևէ կերպ քրեական պատախասնատվության ենթակա չեն կարող լինել»։

Բագրատ Սրբազանն ընդգծեց. «Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։

Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:

Leave a Reply

Your email address will not be published.