Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞

Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞

«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն արժանի չի այս նվաստացումներին»,-մինչ Հանրապետության հրապարակ մտնելը լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա կրկնեց՝ երթը հաշտության, խաղաղության ուղերձ ու խորհուրդ ունի։

Սրբազանի առաջնորդած երթի ողջ ընթացքում քաղաքացիները ողջագորվում էին նրա հետ, ողջունում են պատշգամբներից, մոտենում ու նշում, հայ առաքելական եկեղեցու կողքին են։

«Էս Հայաստանում նիկոլական չկա՞»,-ի պատասխան դերասանուհի Անաիս Սարդարյանի մետրոյի հրաապարակում արված տեսանյութի, արձագանքեց Բագրատ Սրբազանը։

Արձագանքելով քաղբանտարկյալների մասին հարցին, Բագրատ Սրբազանն ասաց՝ բազում առիթներով ասել է՝ այդ մարդկանց ազատազրկել են քաղաքական հայացքների համար հստակ կերպով, ոչ մի երկրում կալանքը որպես պատիժ չեն օգտագործում։

«Այն մեղադրանքները, որոնք ներկայացված են, մարդկանց ազատությունից զրկելու ոչ մի պատճառ չկա։ Ոչ մի երկրում կալանքը որպես պատժիչ միջոց չեն օգտագործում»,-ասաց նա։

Հանրապետության հրապարակին մուտք գործելուն ընդառաջ Բագրատ Սրբազանին մոտեցան ու ողջունեցին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանը, դիվանագետների խորհրդի անդամներ։

 

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

Your email address will not be published.