Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ

Առաջիկա օրերին խորհրդարանում Փաշինյանին անվստահություն կհայտնեն, վաղն առավոտից մեկնարկում են խաղաղ անհնազանդության գործողություններ

Հանրապետությանա հրապարակը շարունակում է բազմամարդ մնալ։

Բագրատ Սրբազանը ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարեց․

«Խորհրդարաննական 2 խմբակցությունների հետ խոսեցինք, նրանք պատրաստ են պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու՝ իմպիչմենտի գործընթացն սկսելու համար»։

Լուրը հանրահավաքի մասնակիցները ծափերով ողջունեցին։

Բագրատ Սրբազանը հավելեց՝ վաղվանից, առավոտյան ժամը 10։00-իվ բոլոր հնարավոր   վայրերում խաղաղ անհնազադնության գործողություններ են անցկացվելու։

«Դիմում եմ ուսանողությանը՝ ԲՈՒհ-երին, բոլոր այն գոծարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, որոնց դուք եք պահում, ժողովուրդ ջան, բոլոր ուսումնական հաստատություններին՝ դասադուլ  ու գործադուլ անելու»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ պետք է մարզերում ևս խաղաղ անհնազանդության գործողություններ սկսվեն։

 

Panorama.am

Leave a Reply

Your email address will not be published.