Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)

Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել (Տեսանյութ)

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

««Իզմիրլյան» ԲԿ-ում եմ հիմա: Շտապեցի նկարահանել բերման ենթարկված արցախցի Արմեն Բաղդասարյանին, ում ոստիկանները քաշքշելով՝ մարմնական վնասվածք են պատճառել: Իսկ հետո շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

 

Արմենն աջ դաստակի ափային մակերեսի ջնջխված վերք է ստացել, սա մասնագետի գնահատականն է։

 

Այս պահին մշակում եւ վիրակապում են 23-ամյա երիտասարդին»:

Leave a Reply

Your email address will not be published.