Ոստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է

Ոստիկանության կոպտությունը, ոմանց ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է:

Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար:

Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ ձևով չի նվազեցնում այն գլխիկոր կեցվածք ունեցողի անձնական պատասխանատվությունը, որն ունի ՆԳ նախարարը»:

Leave a Reply

Your email address will not be published.