Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ին հայտնեց Երասխ գյուղի վարչական ղեկավար Վարդան Լևոնյանը:
Նա հայտնեց, որ սահմանային կետում այս պահին շարժ կա. նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Ռուս սահմանապահները օրեր առաջ դուրս են եկել նաև Ներքին Հանդից: