«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցները մեկնում են Կիրանց` իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Այս մասին հայտնում է «Սրբազան Հայաստան» թելեգրամյան ալիքը։
Հիշեցենք, որ Կիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը իրենց դժգոհությունը հայտնելով երեկ ԱԳՆ հաղորդագրությունից ու կառավարության պարզաբանումից սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ երեկ բավականին ուշ ժամի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների իններորդ հանդիպումը, որի ընթացքում Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա, ստորագրվել է արձանագրություն։ Նաև հայտնել են կառավարությունից, որ «Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»։