Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանությունում կբացվի սգո մատյան

Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Իրանի դեսպանությունից, մանրամասնելով, որ սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30, 15:30-17:30, մայիսի 23-ին՝ 10:00-13:00:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Leave a Reply

Your email address will not be published.