Բագրատ Սրբազանն այցելեց Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և գրառում կատարեց ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող այլ պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների մատյանում։
«Այս պահին մենք ցավակցում, զորակցում և սգում ենք։ Թե նրանց մահը ինչպես կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա՝ չեմ կարող ասել։ Մեր սիրտը, մեր աղոթքներն Իրանի ժողովրդի հետ են, իրենց հոգևոր առաջնորդի հետ են»,-լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։