Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են կամուրջների տեխնիկական վիճակի հետազննություն

Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են կամուրջների տեխնիկական վիճակի հետազննություն

Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևների հետևանքով գետերի վարարումից վնասված շենքերի ու շինությունների ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ հանրապետության ոլորտային ինժեներների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ: Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

«Հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի կազմում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի պատասխանատուների հետ մասնակցել է աղետի գոտում իրականացվող աշխատանքներին: Կոմիտեի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ինժեներական կառույցների շինարարության ոլորտում հայտնի ընկերությունների մասնագետներն իրականացրել են Լոռու մարզի վնասված կամուրջների ակնադիտական և գործիքային ուսումնասիրություններ, տվել համապատասխան ցուցումներ:

Խաշթառակ տանող կամրջի տեխնիկական վիճակի հետագա դինամիկան դիտարկելու համար դրվել են անշարժ կետեր (նիշեր): Հետազոտվել է նաև Այրում կայարանը գետի ձախ ափին կապող կամրջի տեխնիկական վիճակը, դիտարկվել կամուրջը երկաթուղայինից ավտոճանապարհային փոխելու առաջարկը: Լուծումները քննարկվել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ։ Ձեռնարկվել են միջոցներ՝ կարճ ժամանակում խնդրին նախագծային լուծումներ տալու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.