Միրզոյանն ու Կասիսը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների օրակարգն են քննարկել

Միրզոյանն ու Կասիսը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների օրակարգն են քննարկել

Հունիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և առաջիկա ծրագրերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Իգնասիո Կասիսը ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել այս փուլում վնասների գնահատման ուղղությամբ Շվեյցարիայի աջակցությունը: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել արագ արձագանքի և արդեն իսկ ցուցաբերվող աջակցության համար։

Քննարկվել են նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության հարցեր»։

 

Leave a Reply

Your email address will not be published.