Մրցաշարին մասնակցում էին 250 հոգի 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և ԱՄԷ

Մրցաշարին մասնակցում էին 250 հոգի 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և ԱՄԷ

Երևանում առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական ​​մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship international cup 2024»
Возможно, это изображение 11 человек и текст «ARMEN YEMEVAN 品 L 2 1»Возможно, это изображение 11 человек и текст «ARMEN YEMEVAN 品 L 2 1»
Երևանում հունիսի 1-2-ն առաջին անգամ անցկացվեց գեղարվեստական ​​մարմնամարզության աննախադեպ մրցաշար՝ «Friendship international cup 2024»։ Գավաթն ունի UNIADA-ի պաշտոնական կարգավիճակ և կազմակերպվել էր Հայաստանի Գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի կողմից՝ Նատալյա Ռոտենբերգ-Արզաքանցյանի գլխավորությամբ։
Ռուսաստանից Հայաստան էր ժամանել UNIADA-ի նախագահ Պետրին Իվան Վլադիմիրովիչը։ Երեւանում միջազգային մրցաշարի բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Չինաստանի, Թուրքմենստանի եւ Ռումինիայի դեսպանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ հյուրեր տարբեր ոլորտներից։
Մրցաշարին մասնակցում էին 250 հոգի 5 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և ԱՄԷ։
Հայաստանի գեղարվեստական ​​մարմնամարզության ֆեդերացիայի սաները, որոնց մարզում է Ռուսաստանից հրավիրված գեղարվեստական ​​մարմնամարզության աշխարհի հնգակի չեմպիոն Եվգենյա Լևանովան ( հայտնի Իրինա Վիների սան է), դժվար պայքարում հաղթեց Ռուսաստանի հավաքականին՝ 2015-2016 տարիքային կատեգորիան գլխավորելով:

Leave a Reply

Your email address will not be published.