«Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Նա 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել

«Ford Focus»-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի. Նա 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ հունիսի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց 27 շենքի բակում կայանված «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վրա վիրավոր քաղաքացի կա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 23-ամյա Օլեգ Ա.-ն է, ով նշված շենքի 13-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։

Տեղում պարեկներն էլ պարզել են, որ վնասված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 53-ամյա Արա Գ.-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.