Պուտինը վստահ է, որ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն

Պուտինը վստահ է, որ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ այսօրվա բանակցությունները արդյունավետ կլինեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Վստահ եմ, որ մեր այսօրվա բանակցությունները արդյունավետ կլինեն»,- ասել է Պուտինը բանակցությունների սկզբում։

Նա ընդգծել է, որ երկու երկրների կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն ակտիվորեն աշխատում են 2019 և 2023 թվականներին Կիմ Չեն Ընի Ռուսաստան կատարած այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։ Պուտինը հավելել է, որ 2023 թվականի նոյեմբերին Փհենյանում կայացել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ռուս-կորեական միջկառավարական լիաֆորմատ հանձնաժողով, իսկ 2024 թվականի մարտին Մոսկվայում կայացել է միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը։

Leave a Reply

Your email address will not be published.