Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին

Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին

 

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայացել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովի և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանի հանդիպումը։

 

Ինչպես նշված է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում, հայկական կողմին բողոքի նոտա է փոխանցվել։

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վիլնյուս կատարած իր այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

 

Նշենք, որ Սվետլանա Տիխանովսկայան 2020 թվականին Բելառուսում մասնակցում էր նախագահական ընտրություններին։ Նա 10 տոկոս ձայն էր հավաքել, սակայն անձամբ Տիխանովսկայան և նրա աջակիցները պնդում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, ինչից հետո էլ Բելառուսում բողոքի ակցիաներ էին սկսվել։ Տիխանովսկայան հայտարարել էր, թե Լուկաշենկոն ուզուրպացրել է իշխանությունը, իսկ հետո էլ տեղափոխվել էր Լիտվա ու հաստատվել այնտեղ՝ ինքն իրեն հռչակելով «Բելառուսի ազգային առաջնորդ»։

Leave a Reply

Your email address will not be published.