Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ում իր վիզային կենտրոնների փակմանը

Ռուսաստանն արձագանքել է ԱՄՆ-ում իր վիզային կենտրոնների փակմանը

Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզաների կենտրոնները և դիվանագետներին զրկի հարկային արտոնություններից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե ​​նման միջոցառումներ իրականացվեն, ապա ռուսական կողմը համարժեք պատասխան կտա»,- մասնավորապես, ասել է Զախարովան։

Ավելի վաղ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը փակում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը, իսկ ռուս դիվանագետներին զրկում է երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից։ Դեսպանը նշել էր, որ ամերիկյան կողմը ոչ մի կերպ չի հիմնավորել իր այդ գործողությունը։

Leave a Reply

Your email address will not be published.